«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • «Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»

    «Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»

    12.03.2013| 01:17
    Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Կարծիքները կիսվում են: ՀՀԿ-ական լավատեղյակները սողոմոնյան իմաստությամբ պնդում են` դարակազմիկ չի լինի այցը, ինչ պիտի լիներ, արդեն եղել է, ամեն ինչ կարվի առանց «շուխուրի», թող ընդդիմադիրներն ու հացադուլավորները հույսեր չփայփայեն, թե իրավիճակ է փոխվելու:
  • Ինչ-որ բան չեն կիսում

    Ինչ-որ բան չեն կիսում

    12.03.2013| 01:15
    Վերջին քաղխորհրդի նիստում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԲՀԿ-ի բոլոր անդամներն էլ նկատել են, թե որքան անտրամադիր է եղել Վարդան Օսկանյանը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նա է ղեկավարելու ավագանու ցուցակը: Ի դեպ, Օսկանյանը չէր փայլում նաև Ծառուկյան-Րաֆֆի հանդիպման ժամանակ: Մեր տեղեկություններով` Օսկանյանն ու Ծառուկյանն առժամանակ առաջ են «բարիշել»:
  • «Քաղաքականության մեջ մարդիկ խելք, տրամաբանություն պիտի ունենան»

    «Քաղաքականության մեջ մարդիկ խելք, տրամաբանություն պիտի ունենան»

    12.03.2013| 01:00
    «Իրատես de facto»-ի զրուցակիցն է հայտնի գործարար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:
  • «Իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի  տեխնոլոգիան ավելի արդյունավետ է»

    «Իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի տեխնոլոգիան ավելի արդյունավետ է»

    12.03.2013| 00:55
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • «Ժողովրդավարական» չլինելը ոչ միայն «մոդայիկ» չէ, այլև վտանգավոր է

    «Ժողովրդավարական» չլինելը ոչ միայն «մոդայիկ» չէ, այլև վտանգավոր է

    12.03.2013| 00:52
    Այս թեմային վաղուց էի ուզում անդրադառնալ, ու, բացի այդ, երևի հասունացել էր պետությունների ու հասարակությունների կառավարման սկզբունքների հրատապությունը։ Սակայն հենց այս օրերին, երբ հետընտրական Հայաստանում ակտիվորեն քննարկվում է քաղաքական և կառավարչական վերնախավի փոփոխման հարցը, աշխարհում հասարակական-քաղաքական կառուցվածքի կատարելագործմանը կամ բարեփոխմանն ուղղված որոշ միտումների դիտարկումը ոչ միայն հետաքրքիր, այլև օրախնդիր է թվում։ Ավելին, ցանկալի կլիներ, որ հայ հասարակությունը, որը հիմա թարմացումներ է պահանջում, չսևեռվեր երեկվա քաղաքական մոդելների վրա, անգամ ակտիվորեն պարտադրվող ու տարածվող, այլ լայն քննարկման առարկա դարձներ որոշ նորարարական մոտեցումներ ու գաղափարներ։
  • Թուրքիան չի կարող  դիտվել որպես «զոհ»  կամ տուժած կողմ

    Թուրքիան չի կարող դիտվել որպես «զոհ» կամ տուժած կողմ

    12.03.2013| 00:50
    Թուրքիայի կառավարության պաշտոնական քաղաքականությունը միտված է այն բանին, որ երկիրը դառնա էներգիայի տարանցման կարևորագույն հաղորդուղիների հանգույց։ Այս կապակցությամբ Թուրքիան վարում է էներգամատակարարման մի շարք նախագծերի իրականացման գործում տարբեր պետությունների ու ընկերությունների շահագրգռության մեծացման լայն քաղաքականություն և վերջին տարիներս հաջողությամբ համագործակցում է Արևմուտքում և Արևելքում էներգառեսուրսներ մատակարարողների ու սպառողների հետ։
  • «Մենք ունենք ընդհանուր հետագիծ»

    «Մենք ունենք ընդհանուր հետագիծ»

    11.03.2013| 18:39
    Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ամիս առաջ է պարզել, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են, քանի որ ժողովուրդը խեղճ ու կրակ է, օտարված:
  • Սպասենք մինչև ապրիլի 9-ը

    Սպասենք մինչև ապրիլի 9-ը

    11.03.2013| 18:33
    Խոստացածի համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր մամուլի ասուլիս՝ պատասխանելու լրագրողների հարցերին: Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ ինքն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասուլիսներ կհրավիրեն նաև առաջիկա օրերին, նաև խոստացավ, որ առաջիկայում կխոսի ՍԴ վճռի, Երևանի ավագանու ընտրությունների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության նոր մանրակերտը, նոր Սահմանադրությունը, որը քննության է դրվելու ապրիլի 9-ից հետո:
  • Էպոսագետին փակեցին «Ագռավաքարում»

    Էպոսագետին փակեցին «Ագռավաքարում»

    11.03.2013| 17:39
    Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող հարցերից մեկը նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի ձերբակալումն է։ Եթե հանրությանն այն հետաքրքրում է տարբեր տեսանկյուններից, ապա տարբեր հարցադրումներն այս գործի վերաբերյալ, երևի թե, ձանձրալի են ԱԱԾ-ի պաշտոնյաների համար։ Կառավարության մարտի 7-ի նիստից հետո ԱԱԾ-ի պետի տեղակալ ԱՐԶՈՒՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ փոքրիկ զրույցը ասվածի ապացույցն է։
  • Րաֆֆին սպասեցնո՞ւմ է

    Րաֆֆին սպասեցնո՞ւմ է

    11.03.2013| 16:50
    Երեկվանից ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել մինչև ապրիլի 9-ը` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը` պահանջելով, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի: Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարի առաջ էլ էր դիմել նման ծայրահեղ քայլի, ինչը, սակայն, տասնհինգ օր տևեց: Այս անգամ, հացադուլին զուգահեռ, նա հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը երդվի Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա, ապա դա կանի իր դիակի վրայով: Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է քաղաքական գործչի համար, այդ իսկ պատճառով առայժմ շատերը ձեռնպահ են մնում այդ քայլը մեկնաբանելուց: